Սումգայիթում պայթյուն է որոտացել

329

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյուն է եղել, որի հետևանքով սպանվել է մեկ անձ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի դատախազությանը։

Հաղորդվում է, որ պայթյունն առաջացել է եռակցման աշխատանքների ժամանակ, իսկ սպանվածը մետաղագործական գործարանի աշխատակից էր:

Միջադեպի առթիվ հետաքննություն է իրականացվում։

Նշենք, որ Սումգայիթը Ադրբեջանի արդյունաբերական կենտրոնն է և մեծությամբ երկրորդ քաղաքը։