Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է սիրիական SANA լրատվամիջոցը:
Երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան:
Երդման արարողության ներկա են եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը, Սիրիայի նախագահական պալատի նախարար Մանսուր Ազզամը: