Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Կունեյտրա նահանգի հյուսիսային արվարձաններին:
Սիրիական SANA լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իսրայելի զինված ուժերն այսօր Սիրիայի ժամանակով վաղ առավոտյան 3:00-ին հրթիռների կիրառմամբ թիրախավորել են Կունեյտրա նահանգի Հադեր քաղաքը: Պատճառվել է միայն նյութական վնաս:
Նշենք, որ նախորդ ամսում Իսրայելը հրթիռակոծել էր Դամասկոսը, որի հետևանքով սպանվել էր 4 զինծառայող, վիրավորվել՝ ևս 3-ը: