Ադրբեջանցի սահմանապահն ինքնասպան է եղել

224

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ վերահսկման բաժնի ժամկետային զինծառայող, ենթասպա Թառլան Ալիզադեն ինքնասպան է եղել իր բնակարանում։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։

Փաստի առիթով դատախազության մարմինների հետ համատեղ քննչական գործողություններ են իրականացվում։