Բայդենը երկարաձգել է Սիրիայի և Իրաքի նկատմամբ արտակարգ դրությունը

136

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է մերձավորարևելյան երեք երկրների նկատմամբ արտակարգ դրության սահմանումը:

Բայդենի որոշմամբ՝ Սիրիայի, Իրաքի և Եմենի նկատմամբ  ևս մեկ տարի ժամկետով երկարաձգվում է արտակարգ դրությունը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ահաբեկչությանն աջակցելու և Լիբանանում ու Իրաքում ապակայունացմանն ուղղված Սիրիայի կառավարության գործողությունները վտանգում են ոչ միայն սիրիացիներին, այլև անկայունություն են ստեղծում ողջ տարածաշրջանում:

Բայդենի խոսքով՝ նման գործողությունները սպառնալիք են հանդիսանում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։

Ինչ վերաբերում է Իրաքի նկատմամբ արտակարգ դրության երկարաձգմանը, ապա ԱՄՆ նախագահը մատնանշել է, որ Իրաքում խաղաղության ու անվտանգության վերականգնման գործընթացում դեռևս գոյություն ունեն խոչընդոտներ, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: