Ադրբեջանցի բլոգերը ձերբակալվել է իշխանությանը քննադատելու համար

461

Ադրբեջանում ձերբակալվել է բլոգեր, Ադրբեջանի ազգայնական դեմոկրատական ​​կուսակցության (ANDP) անդամ Էյվազ Յահյաօղլուն: Տեղեկությունը Turan-ին հայտնել է կուսակցության նախագահ Գալանդար Մուխթարլին:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է 28 օրով։

Կուսակցության համոզմամբ՝ ակտիվիստը հետապնդվում է իր յութուբյան ալիքում հրապարակումների համար։

Մուխթարլիին մատնանշել է, որ Յահյաօղլուն հրապարակել է Շիրվանում քաղաքացիների իրավունքների ոտնահարման, պետական ​​ունեցվածքի վատնման, քաղաքացիների բողոքների նկատմամբ պաշտոնյաների անտարբերության փաստերը։

«Նրան մի քանի անգամ զգուշացրել են, որ դադարի քննադատել։ Եվ վերջում ձերբակալեցին նրան»,-ասել է Մուխթարլին։

Իր հերթին, Յահյաօղլուի՝ պետության հաշվին նշանակած փաստաբան Ռուսլան Միրզոևը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։