Էներգետիկայի ոլորտում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Իրանի փոխարտգործնախարար

164

Թեհրանում Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ է անցկացվել Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ:

Մեհդի Սաֆարին անդրադարձել է համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ունեցած ձեռքբերումներին:

Իրանցի դիվանագետը նշել է, որ Էներգետիկայի արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի փոխանակումների 30% աճ է կանխատեսվում։