Ողբերգական դեպք Վրաստանում

717

Վրաստանի Բաղդաթի քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով մահացել է մայրը, նրա անչափահաս 4 երեխաները և ընտանիքի բարեկամ մի կին:

Փայտե երկհարկանի տանը բռնկված հրդեհի պատճառը դեռ անհայտ է: Տունն ամբողջությամբ այրվել է:

Նախնական տվյալներով` ընտանիքը սեփական կամքով է բնակվել այդ տանը, քանի որ անդամները եղել են սոցիալապես անապահով:

Դեպքի վայրում աշխատել է 25 հրշեջ փրկարար: Դեպքի առնչությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննություն 187-րդ հոդվածի 4-րդ մասով: