Իրանի նավթի նախարարը և Սանոսյանը պայմանավորվել են ավելացնել գազի արտահանման ծավալները

367

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ընդգծել է, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ դրական և կառուցողական բանակցություններ է անցկացրել:

«Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Հայաստան սվոփ համակարգով գազի մատակարարումների շուրջ բանակցություններ են սկսվել և շուտով, հաշվի առնելով Իրանի գազատար խողովակաների ցանցի լայն հնարավորությունները՝ այս ուղղությամբ լավ արդյունքների կհասնենք»,- նշել է իրանցի նախարարը:

Նա նշել է, որ Սանոսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի արտահանման ծավալների ավելացման, նավթաքիմիական արտադրանքի և բազմակողմ համագործակցության զարգացման շուրջ: