Եմ հանձնակատար Բորելը հանդիպել է Իրանի նախագահի և արտգործնախարարի հետ

647

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 3-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում է Իրանի պետական «IRNA» լրատվամիջոցը:

Կողմերը քննարկել են «Միջուկային համաձայնագրի» շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: