ԵՄ-ն կոչ է արել Լիբանանին արագ ձևավորել կառավարությունը

123

Եվրամիությունը ողջունել է մայիսի 15-ին Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ գովաբանելով լիբանանցիներին «իրենց քաղաքացիական մասնակցության համար՝ չնայած տնտեսական, քաղաքական, տնտեսական և սոցիալական դժվարագույն պայմաններին»:

«ԵՄ-ն նպաստել է այս ընտրությունների իրականություն դառնալուն՝ Ընտրական կառավարման մարմիններին լայնածավալ տեխնիկական աջակցություն տրամադրելով և ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելով»,- հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բորելը կոչ է արել նորընտիր խորհրդարանին «աջակցել կառավարության արագ ձևավորման գործընթացին, պատասխանատվություն ստանձնել՝ միասին աշխատելու համար ի շահ Լիբանանի և նրա ժողովրդի, և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ»:

ԵՄ պաշտոնյան նաև նշել է, որ նախագահական և մունիցիպալ ընտրությունները պետք է անցկացվեն «ըստ ժամանակացույցի՝ Լիբանանի ժողովրդավարական սկզբունքներին, ավանդույթներին և պարտավորություններին համապատասխան»: