Կայացել է Ղարիբաշվիլի-Ստոլտենբերգ հանդիպումը

164

Մայիսի 18-ին հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ստոլտենբերգը թվիթերում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են «Ռուսաստանի անօրինական պատերազմն Ուկրաինայում»։

«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին ընտրելու իրավունքին, այդ թվում՝ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը վերահաստատվել են Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական առաջնահերթությունը, ինչպես նաև Վրաստանի դերը՝ որպես Դաշինքի ուժեղ և վստահելի գործընկեր։

«Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի առաջընթացն ու ձգտումները պատշաճ կերպով կարտացոլվեն հետմիութենական որոշումներում՝ ինչպես երկրի ձգտումներին քաղաքական աջակցության, այնպես էլ նրա գործնական կարողությունների ամրապնդման տեսանկյունից»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կառավարությունը նաև ընդգծել է, որ կողմերը քննարկել են Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման վերաբերյալ հարցերն ու ակնկալիքները։ Վարչակազմի տվյալներով՝ զրույցը նվիրված է եղել տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և Ուկրաինայում ընթացող պատերազմին, ինչի կապակցությամբ վարչապետը վերահաստատել է վրաց ժողովրդի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի կայքում նշվել էր, որ Ստոլտենբերգի և Ղարիբաշվիլիի հանդիպումը չեղարկվել է։ Չեղարկման պատճառ չէր նշվել։ «Իմեդի» հեռուստաընկերությունը գրել էր, որ հանդիպումը, տարածված տեղեկությունների համաձայն, չեղարկվել էր Ստոլտենբերգի առողջական վիճակի պատճառով։ Մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: