Կատարում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել

94

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար, դոկտոր Ֆալեհ բն Նասեր Ալ Թանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կատարում ՀՀ դեսպանատունը:

Հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցության ծավալման և խորացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել է երկու գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումն ու փոխգործակցության հարցերը տեղում քննարկելու անհրաժեշտությունը։

Նույն օրը Կատարում ՀՀ դեսպանը այցելել է  ազդեցիկ լսարան ունեցող կատարական «Ալ-Շարկ» արաբալեզու պարբերականի գլխավոր խմբագրութուն և հանդիպում ունեցել թերթի գլխավոր խմբագիր Սադեկ Մուհամմադ ալ-Ամարիի հետ։

Քննարկվել են «դեսպանություն-տեղական լրատվամիջոցներ» ձևաչափի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների միջև փոխգործակցության հաստատմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է այս ոլորտում գոյություն ունեցող ներուժի ակտիվացման կարևորությունը, պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքների  համադրման ճանապարհով այն լուսաբանելու կապակցությամբ։

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դոկտոր Ահմադ Հասան ալ-Համադի հետ։  Հանդիպմանը քննարկվել են  բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։