Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱԹՍ է ընկել

150

Այսօր առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ռազմական ավիաբազայի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել, հաղորդում է Al-Arabiya-ի և Al-Hadath-ի թղթակիցը:

Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո օդանավակայանի մերձակայքում հնչել են ազդանշանի ձայները և ակտիվացել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Հատկանշական է, որ ավելի վաղ ԱԹՍ-երը թիրախավորել էին Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող «Վիկտորիա» ռազմաբազան։ Բաղդադի օդանավակայանի ռազմական հատվածում ներառվում է ինչպես միջազգային ուժեր, այդ թվում՝ ամերիկյան, այնպես էլ իրաքյան ուժեր։