Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

133

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, պատվիրակության կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։

Արցախի ԱԺ պատվիրակությունը սկզբում այցելել է հայկական գյուղաքաղաք Այնճար, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։

Իր ելույթում ԱԺ նախագահը առաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։