ՄԱԿ ԱԽ-ը կոչ է արել Լիբանանում ձևավորել կառավարություն և բարեփոխումներ անցկացնել

107

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ողջունել են Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ չնայած « մարտահրավերային իրավիճակին»:

«Այս ընտրությունները Լիբանանի ժողովրդին հնարավորություն տվեցին կիրառել իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Անվտանգության խորհրդի անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Արաբական լիգայի և այլ միջազգային և տեղական դիտորդների տեխնիկական աջակցությունը ընտրական գործընթացի ընթացքում Լիբանանի կառավարության հետ սերտ համակարգմամբ»,- ասված է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ։

Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել «արագ ձևավորել նոր կառավարություն և հրատապ իրականացնել նախկինում նախանշված շոշափելի բարեփոխումները՝ այդ թվում 2022 թվականի համապատասխան բյուջեի արագ ընդունումը, որը թույլ կտա համաձայնագիր կնքել ԱՄՀ-ի (խմբ. Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ»։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են մայիսի 15-ին: Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Հեզբոլլահ» կուսակցությունը նոր խորհրդարանում զբաղեցնելու է 13 տեղ, իսկ շիայական «Ամալ» շարժումը զբաղեցնելու է 17: «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը պարտության է մատնել «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցությանը՝ զբաղեցնելով 20 տեղ: Իսկ «Ազատ հայրենասիրական շարժումը» զբաղեցնելու է 16 տեղ խորհրդարանում: