Պոմպեո. «ԱՄՆ-ն աջակցում է Իդլիբում Թուրքիայի գործողություններին»

798

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակին: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իդլիբ նահանգում սիրիական կառավարական ուժերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին: ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիայի գործողությունները ինքնապաշտպանություն է որակել:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին և ամբողջապես աջակցում է նրա «ինքնապաշտպանական գործողություններին»: