FLYONE ARMENIA-ն ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն

176

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում FLYONE ARMENIA ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով և ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (overflight) թույլատվությունը։ 

«Երևան- Ստամբուլ- Երևան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։  Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար։»,-նշեց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար:

Ավելի վաղ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից վերսկսում է Երևան — Լիոն — Երևան,  Երևան — Փարիզ — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Երևան — Լիոն — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան  կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: