Սիրիայի անկախությունը շանտաժի կամ սակարկության առարկա չի դառնալու թուրքական ծայրահեղական վարչակարգի կողմից. Սիրիայի ԱԳՆ

216

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ դրանք որակելով որպես պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը դատապարտում է մի քանի օր առաջ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում սկսված թուրքական օկուպացիոն գործողությունները, որոնք խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք, մեծ կորուստներ են պատճառել պետական ​​և մասնավոր գույքին, տեղահանվել տասնյակ ընտանիքներ»,-  նշված է հայտարարության մեջ:

Աղբյուրը հավելում է, որ Սիրիայի տարածքներում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական վարչակարգի փորձը ագրեսիայի չարամիտ գործողություն է և այն աշխարհագրական և էթնիկ զտումների մի մասն է, որն իրականացնում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը Սիրիայի օկուպացված տարածքներում:

ԱԳՆ-ը հաստատել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը շանտաժի կամ սակարկության առարկա չեն դառնալու թուրքական ծայրահեղական վարչակարգի կողմից: