Քուվեյթի շուկաներից մեկում հուժկու հրդեհ է բռնկվել

134

Այսօր Քուվեյթի Ալ-Ռայի շրջանում շուկաներից մեկում հուժկու հրդեհ էր բռնկվել: Տեղեկությունը հայտնել է Քուվեյթի լրատվական գործակալությունն՝ ավելացնելով, որ հրշեջ ջոկատները անմիջապես վերահսկողության տակ են վերցրել հրդեհի մարման աշխատանքները:

Գործակալության տվյալներով՝ հրդեհի վայրի տարածքը գնահատվում է մոտ 4000 քառակուսի մետր, իսկ հրդեհից տուժել են վրաններ և վրանների արտադրության մեջ օգտագործվող պլաստիկ նյութեր։ Մարդկային կորուստներ չկան:

Իր հերթին Al-Arabiya և Al-Hadath հեռուստաալիքների թղթակիցը հայտնել է, որ «քամու արագությունը և այրվող նյութերի տեսակը մեծացրել են հրդեհի տարածումը»։

Հաղորդվում է, որ Քուվեյթի իշխանությունները հետաքննում են հրդեհի բռնկման պատճառը: