Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

239

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին: