Այսօր կայացել է Լիբանանի խորհրդարանի առաջին նիստը ընտրություններից ի վեր: Նիստի ընթացքում խորհրդարանի գործող նախագահ Նաբիհ Բերին վերընտրվեց իր պաշտոնում 65 պատգամավորների քվեարկությամբ: Նա «Ամալ» շարժման առաջնորդներից է:
Նշենք, որ Նաբիհ Բերին խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է արդեն յոթերորդ անգամ չորս տարի ժամկետով:
Դեռևս օրեր առաջ հաղորդվում էր, որ նրա վերընտրվելը երաշխավորված էր, քանի որ շիայական «Հեզբոլահ» կուսակցությունը և «Ամալ» շարժումը խորհրդարանում զբաղեցնում են շիաների համար նախատեսված տեղերը:
Բերին վերընտրվել է յոթերորդ քառամյա ժամկետով:
Նստաշրջանում ընտրվելու է նաև խորհրդարանի փոխխոսնակ։ Փոխխոսնակի պաշտոնի համար պայքարում են «Ազատ հայրենասիրական շարժման» պատգամավոր Էլիաս Բու Սաաբը և պատգամավոր Ղասան Սքաֆը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հեզբոլլահ» կուսակցությունը և նրա դաշնակիցները կորցրեցին խորհրդարանական մեծամասնությունը և ներկայումս ունեն 61 պատգամավորական մանդատ: