Սիրիայում ռուսական ավիաբազայի զինծառայողներն անհայտ ԱԹՍ են խոցել

612

Փետրվարի 4–ին, Սիրիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ավիաբազային մոտեցող փոքր չափերով և անհայտ պատկանելիության ԱԹՍ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱԹՍ–ն ավիաբազային մոտեցել է Միջերկրական ծովի կողմից և խոցվել է «Պանցիր–Ս» համակարգերով։ Դեպքի արդյունքում մարդկային ու նյութական կորուստներ չկան։

Այս դեպքից առաջ՝ փետրվարի 1-ին, Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավար Յուրի Բորենկովը հայտնել էր, որ «Հմեյմիմի» ՌԷՊ միջոցները որսացել են ավիաբազայի տարածքին մոտեցող ԱԹՍ–ների խումբ։