Բաղդադ են ժամանել Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարները

114

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը և վարչապետ Մուստաֆա Կազեմին Բաղդադում բանակցություններ են վարել Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի և Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ:

Քննարկվել են եռակողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու զարգացումներին համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Հորդանանի և Եգիպտոսի արտգործնախարարները հանդիպել էին նաև Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին: Կողմերը պայմանավորվել են հաճախակի հանդիպել եռակողմ հարաբերությունները խթանելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսին Բաղդադը հյուրընկալել էր եռակողմ գագաթաժողով, որի շրջանակներում Իրաք էին ժամանել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիրին և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: