Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հաստատել է, որ Սիրիան կդիմադրի իր տարածքում ընդդեմ թուրքական ներխուժման:
«Եթե ներխուժում լինի, ապա առաջին փուլում կլինի ժողովրդական դիմադրություն… Իհարկե, այն վայրերում, որտեղ տեղակայված է սիրիական բանակը, իսկ այն Սիրիայի բոլոր շրջաններում չի տեղակայված»,- ասել է Ասադը ռուսական RT-ի հետ զրույցում:
Սիրիայի նախագահը նշել է, որ երկուս ու կես տարի առաջ Սիրիայի և Թուրքիայի զինված ուժերի միջև բախում էր տեղի ունեցել: Սիրիական բանակը ոչնչացրել էր թուրքական որոշ թիրախներ, որոնք մտել էին երկրի տարածք:
«Իրավիճակը նույնը կլինի, որքան թույլ կտան ռազմական հնարավորությունները»,- հավելել է Ասադը: