Պուտին. «Ռուսաստանը սատարում է Իրաքի ինքնիշխանությանը»

749

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին փետրվարի 5-ին իրենց հավատարմագրերն են հանձնել օտարերկրյա պետությունների 23 նոր դեսպաններ։

Կրեմլում տեղի ունեցող հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Պուտինը արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ առանձին իր խոսքն է հղել ներկա դիվանագետներից յուրաքանչյուրին։

Իրաքի դեսպան Աբդուրահման Համիդ Մուհամմադ ալ-Հուսեյնինին ուղղված իր խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, որ երկու երկրների միջև շահավետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության ամուր կապ է ստեղծել։

Պուտինը հավելել է նաև, որ Ռուսաստանն անվերապահորեն սատարում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Իրաքի ներքաղաքական խնդիրները պետք է լուծվեն ներքին երկխոսության շրջանակներում և հիմնված լինեն բոլոր քաղաքացիների շահերի վրա՝ անկախ նրանց էթնիկ, կրոնական պատկանելիությունից և քաղաքական համոզմունքներից։