Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Հայաստանի հետ առևտրի ծավալը պետք է հասցնել մեկ միլիարդ դոլարի: Տեղեկությունը փոխանցում է Parstoday.com-ը:
Նա պարզաբանել է, որ Հայաստանը Արևելյան Ատրպատականին կցված երկիր է, և այդ պատճառով հնարավոր չի եղել առևտրի ծավալը հասցնել կես միլիարդ դոլարի սահմանը:
Զոհուրին նաև նշել է, որ Հայաստանը շատ լավ կամուրջ է Իրանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև:
«Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ-ի երկրների հետ ունի արտոնյալ մաքսատուրքեր, մենք կարող ենք օգտագործել այդ պոտենցիալը, մեր ապրանքներն արտահանելու համար»,- հավելել է Իրանի դեսպանը: