Մերձավոր Արևելքի հարցերով իրանցի վերլուծաբան Սաբահ Զանգանեն անդրադարձել է Իրան-Թուրքիա հարաբերություններին։
«Իրան-Թուրքիա հարաբերությունների ներկա մակարդակը գոհացուցիչ չէ և անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջև։ Երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից մեկը ապրանքների տարանցման ոլորտն է»,-ասել է նա։
Վերլուծաբանը ընդգծել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն է առաջացել՝ կապված տարածաշրջանում երկու երկրների ազդեցության ոլորտների տարածման հետ։
«Մի կողմից Թուրքիայի ներկայությունը Իրանի հյուսիսային և Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջաններում հանգեցրել է ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների ի հայտ գալուն, իսկ մյուս կողմից՝ Իրանի մշակութային և պատմական ազդեցությունը Սիրիայում հանգեցրել է Թուրքիայի կողմից թյուրիմացությունների, ինչը լարել է երկու երկրների հարաբերությունները։
Անդրադառնալով Հվ. Կովկասում Թուրքիայի ծավալապաշտական ջանքերին՝ Զանգանեն շեշտադրել է․ «Թուրքիայի այս քաղաքականությունը որոշակի բացասական ազդեցություն է ունեցել երկու երկրների հարաբերությունների վրա։ Թուրքիայի նկրտումները կամ Օսմանյան կայսրության վերակենդանցնելու փորձը ամեն դեպքում սառեցրել է Իրանի և Թուրքիայի հարաբերությունները»։ Փորձագետը շեշտել է նաև, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակացությունը և Իսրայելի հետ համագործակցելու դրական միտումները նույնպես խոչընդոտ են իրանա-թուրքական հարաբերությունների զարգացման համար։