Իրանցի փորձագետ. Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունն ավելի համակարգված է դառնում

192

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին իրանական «երրորդ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանում բանտարկված հավատացյալների նկատմամբ բռնության կիրառումներին և դրա հետևանքով «Մուսուլմանական միասնության շարժման» առաջնորդ Հաջ Թալե Բաղիրզադեի և հավատացյալների մեկ այլ խմբի կողմից հայտարարված հացադուլին, նշել է․

«Թվում է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կառավարությունը «սիոնիստական ռեժիմի» առջև պարտավորություն է ստանձնել հակաշիիզմի վերաբերյալ», նշել է փորձագետը։

Ահմադ Քազեմին ընդգծել է, որ «Ադրբեջանում Բաղիրզադեի և մի շարք այլ իսլամական ակտիվիստների բողոքը ըննդեմ հակաիսլամաիզմի և հակաշիիզմի ցույց է տալիս, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում այս երկրում շատացել են իսլամի սրբություններին ուղղված վիրավորանքները և կրոնական ակտիվիստների ձերբակալությունները»։

Քազեմին շեշտել է նաև, որ սիոնիզմի վտանգավոր ազդեցության տակ Ադրբեջանում ավելի համակարգված են դարձել իսլամի, շիիզմի ուքայլերը։

Հիշեցնենք, որ Հաջ Թալե Բաղիրզադեի հացադուլին միացել են մի շարք այլ հավատացյալներ։ Նրանք բողոքում են ոստիկանական հաստատությունում ուժայինների կողմից խոշտանգումների դեմ։