Իրանցի փորձագետ. «Այսօրվա Թուրքիան մեզ համար շատ վտանագավոր է, քանի որ ամենուրեք իր շահն է հետապնդում»

141

Իրանցի Թուրքիայի հարցրերով փորձագետ Ասադոլլահ Աթհարին մասնակցել է  Թուրքիայի 2023թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկմանը և մի  շարք հետաքրքիր շեշտադրումներ արել:

Նրա խոսքով՝ Թուրքիան իրականում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հակառակ պատկերն է ստեղծել: Ըստ փորձագետի՝ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերություն դառնալ և այդ համատեքստում շատ ոլորտներում մրցկացում է Իրանի հետ, իսկ որոշ դեպքերում՝ այդ մրցակցությունը վերածվել է առճակատման:

Անդրադառնալով գալիք  ընտրություններին՝ Աթհարին նշել է, որ Էրդողանի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է:

«Այսօրվա Թուրքիան մեզ համար շատ վտանագավոր է, քանի որ ամենուրեք իր շահն է  հետապնդում և մրցակցում կամ առճակատվում է Իրանի հետ: Թուրքիան շահում է Իրանի պատժամիջոցներից»,- նշել է փորձագետը:

Աթհարիի գնահատմամբ՝ մեկ այլ խնդիր է Թուրքիայի արտաքին քաղաքականության ագրեսիվությունը: Ըստ  նրա,  եթե Իրանի կառավարությունը խելամիտ չգործի, Թուրքիան կշարունակի հետամուտ լինել Իրանի աշխարհաքաղաքական կարողությունների սպառմանը: Այդ իսկ պատճառով փորձագետի կարծիքով  Իրանի համար նախընտրելի է ոչ թե ավտորիտար, այլ 2002-2011թթ Էրդողանը: