Իդլիբում ընթացող մարտերում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել

1665

Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ շրջանում կառավարական բանակի ու ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցող մարտերի ընթացքում  զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող Ժան Գաթանճեանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պարբերականի Facebook-յան էջից:

Նշվում է, որ 1988 թվականին ծնված Գաթանճեանը զոհվել է փետրվարի 5-ին:

Պարբերականը տեղեկացրել է նաև, որ զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի է ունենալու Հալեպի հայ կաթողիկե Ս.Խաչ եկեղեցում փետրվարի 6-ին ժամը 13:00-ին: