Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև օգոստոսի վերջն ընկած ժամանակահատվածում

90

Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտնել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ Սիրիայի վերաբերյալ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա օգոստոս ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետը նաև չի բացառել, որ հանդիպումը կարող է հետաձգվել։

Իրանի արտգործնախարարի օգնական Ալի Ասղար Հաջին ավելի վաղ ասել էր, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս գագաթնաժողով կազմակերպել։

Երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Իրանում, հետաձգվել է կորոնավիրուսային համաճարակի տարածման պատճառով:

Հունիսի 15-16ը Ղազախստանում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև Սիրիայի հարցով կարգավորման բանակցությունների հերթական փուլը։