Սիրիական ՀՕՊ համակարգերը Դամասկոսի վրա արձակված հրթիռներ են ոչնչացրել

2134

Փետրվարի 5-ի կեսգիշերին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է մեկից ավելի հրթիռներ՝ արձակված մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ զինվորական աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ hրթիռները արձակվել են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սիրիական Գոլանի բարձունքների տարածքից:

Սիրիական պետական «Sana» գործակալությունն էլ հաղորդել է, որ իսրայելական հրթիռները արձակվել են տարբեր օբյեկտների ուղղությամբ: Հաղորդվում է, որ Սիրիական ՀՕՊ համակարգը այդ հրթիռների մեծ մասը ոչնչացրել է օդում՝ նախքան դրանց հասնելը թիրախներին: