Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթվա վերջում այցելելու է Իրան: Ինչպես փոխանցում է mehr news-ը՝ տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝ Խաթիբզադեն նշել է, որ չնայած ԱՄՆ վարքագծին՝ Իրանը բանակցությունների ուղուց չի շեղվել:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կվերադառնա այն ուղի, որի արդյունքը համաձայնության ձեռքբերումը կլինի:
Խաթիբզադեն նաև հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն առաջիկայում մեկնելու է Թուրքիա, սակայն ժամկետները դեռ հստակեցվում են: