Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Չաբահարի ազատ գոտու» կազմակերպության ղեկավարի հետ

80

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է «Չաբահարի ազատ գոտու» կազմակերպության ղեկավար Նասրալլահ Էբրահիմիի հետ։ Հանդիպման ընթացքում Էբրահիմին, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև պատմական հարաբերություններին, նշել է, որ կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարող է ամրապնդել երկու երկրների քաղաքական հարաբերությունները։

Կարևորելով Չաբահար նավահանգստի տնտեսական և ռազմավարական նշանակությունը՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը ընդհանուր շահեր ունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և սա կարող է միությունում լավ համագործակցության հիմք դառնալ։ Նա հավելել է․

«Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրման և տարանցման ոլորտում նույնպես լավ համագործակցություն կարող ենք ունենալ։ Ապրանքների տարանցումը Հնդկաստանից Հայաստան կարող է իրականացվել Չաբահարի նավահանսգստից 2400 կմ երկաթուղով դեպի Իրանի հյուսիս-արևտմտյան շրջաններ, ապա Հայաստան»։

Արսեն Ավագյանն էլ իր հերթին նշել է․ «Հայկական կողմի նպատակն է ուսումնասիրել Չաբահարի հնարավորություններն ու առևտրային կարողությունները, որպեսզի կարողանանք երկու երկրների միջև զարգացնել տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի Իրանի և Հայաստանի միջև։