Վրաստանի վարչապետին հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

86

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրավիրել է Մադրիդի գագաթնաժողովին։

Ինչպես Ղարիբաշվիլիին ուղղված հրավերի նամակում է նշված, գագաթնաժողովի ընթացքում քննարկումները պետք է կենտրոնանան գլոբալ մարտահրավերների վրա։

«Դուք հրավիրված եք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 28-30-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Մասնավորապես, ես կցանկանայի ձեզ խնդրել հունիսի 29-ի կեսօրին մասնակցել Հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստին, որը տեղի կունենա պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- ասված է նամակում։

Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը, ներթափանցելով Ուկրաինայի տարածք, խախտել է խաղաղությունը Եվրոպայում: Համաշխարհային անվտանգությունն այժմ վերաիմաստավորվում է, և այս անարդար ու չհրահրված պատերազմի հետևանքները կզգացվեն Եվրատլանտյան տարածքից դուրս.

«Մադրիդի գագաթնաժողովում դաշնակիցների միջև կհամաձայնեցվի նոր ռազմավարական հայեցակարգ, որը կսահմանի Դաշինքի հիմնական սկզբունքներն ու խնդիրները՝ Դաշինքին՝ ավելի վտանգավոր և անկանխատեսելի աշխարհին նախապատրաստելու համար: Այս հայեցակարգը կուժեղացնի Ռուսաստանի նկատմամբ նոր քաղաքականությունը, ընդհանուր հիմք կսահմանի Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերների համար և կամրապնդի մեր վճռականությունը՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին բոլոր սպառնալիքներից: Անհամբեր սպասում եմ ձեզ Մադրիդում»: