Երուսաղեմի Առաջին կայարանի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի կասկածելի վրաերթից վիրավորվել է իսրայելցի 15 զինվորական, որից մեկի վիճակը ծանր է:
Jerusalem Post-ը, վկայակոչելով Channel 13-ին, հայտնել է, որ անվտանգության ուժերին հաջողվել է պաղեստինյան Բեյթ-Ջալա քաղաքում՝ Բեթղեհեմից ոչ հեռու, ձերբակալել կասկածյալին:
Միջադեպը ոստիկանությունը քննում է որպես ահաբեկչություն:
Միջադեպի առիթով հայտարարություն է արել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ նշելով, որ Իսրայելը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ՝ առանց որևէ զիչման: