«Իրանի և Ադրբեջանի միջև կան քաղաքական որոշ թյուրիմացություններ». Իրանցի փորձագետ

83


Ադրբեջանի մշակույթի նախարարի Իրան կատարած այցի շրջանակում իրանական «Irdiplomacy»-ի վերլուծական կայքում Իրանի և Ադրբեջանի միջև մշակութային և կրոնական հարաբերությունների վերաբերյալ հրապարակվել է Կովկասի հարցերով մշակութային փորձագետ Ռասուլ Էսմայիլզադե Դուզալի հոդվածը։

Հեղինակը նշել է, որ չնայած Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացնելու կամքին, վերջին տարիներին ի հայտ են եկել խնդիրներ, որոնք դանդաղեցրել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը։

Նրա խոսքերով, 44-օրյա պատերազմից հետո կազմակերված շքերթի ժամանակ «Թուրքիայի նախագահի գռեհիկ պահվածքը, Բաքվում «Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի» առկայության շուրջ երկիմաստությունները, ընդհանուր մշակութային ժառանգության շուրջ թյուրիմացությունները, ինչպիսին է Նիզամի Գյանջավի շուրջ վեճը, Կասպից ծովի շուրջ տարաձայնությունները և տասնյակ այլ հարցեր խոչընդոտել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը»։