ԱՄՆ-ն նոր հարցեր է առաջ քաշել. Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Վիեննայի բանակցություններին

154

ԱՄՆ-ն նոր հարցեր է առաջ քաշել, ինչի պատճառով էլ բանակցությունները թևակոխել են Իրան-ԱՄՆ միջնորդավորված երկխոսության փուլ և դեռ շարունակվում են: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը խորվաթական «Վեչերնիյ լիստ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, փոխանցում է ISNA-ն:

Նրա խոսքով՝ չհամաձայնեցված հարցերն առնչվում են պատժամիջոցների վերացմանը, երաշխիքների տրամադրմանը:

Անդրադառնալով ՌԴ դերակատարմանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ Մոսկվան հայտարարել է, որ եթե Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության գան, ՌԴ-ն աջակցելու է այդ համաձայնությանը և որևէ խոչընդոտ չի ստեղծելու: