Վստահ եմ՝ թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային. Շառլ Միշել

115

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ վստահություն է հայտնել, որ եվրոպական խորհուրդը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։

Ըստ Միշելի՝ Վրաստանի համար խորհուրդն արտահայտում է հստակ և ուժեղ եվրոպական հեռանկար։

«Սա վճռորոշ պահ է Եվրամիության համար»,- ասել է Միշելը։

Նշենք, որ հունիսի 23-ին կմեկնարկի ԵՄ գագաթնաժողովը, որին կազմակերպության անդամ երկրները կքննարկեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը: Գագաթնաժողովը կտևի 2 օր՝ հունիսի 23-ին և 24-ին:

Ամերիկյան CNN լրատվականը, վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրների 27 ղեկավարները, ինչպես սպասվում է, կաջակցեն Ուկրաինային և Մոլդովային՝ որպես թեկնածու երկրների։