Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Թուրքիայում Իսրայելի քաղաքացիներին թիրախավորելու մեղադրանքներին

166

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Անկարայում Իսրայելի ԱԳ նախարարի՝ Իրանի կողմից Թուրքիայում Իսրայելի քաղաքացիներին թիրախավորելու վերաբերյալ հայտարարություններին, նշել է, որ դա երկու մուսուլման երկրների հարաբերությունները փչացնելու սցենարի շրջանակներում է:

«Մեր հարևան Թուրքիան շատ լավ գիտի, թե ահաբեկչական ու սուտասան սիոնիստական ռեժիմի հայտարարությունները որքան անհիմն են, և ակնկալվում է, որ այդ պառակտիչ հայտարարությունների նկատմամբ լուռ չեն մնա: Այդ ռեժիմը բազմիցս ցույց է տվել՝ որքան անվստահելի է»,- Խաթիբզադեի խոսքերը մեջբերում է IRNA-ն:

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանն Իսրայելի դիվերսիաներին ու ահաբեկչական գործողությունների արձագանքում է առանց հասարակ քաղաքացիներին ու այլ երկրների անվտանգության սպառնալու: