Շաբաթը տարածաշրջանում

163

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

«FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան-Բեյրութ-Երևան երթուղով, իսկ FLY BAGHDAD ավիաընկերությունը՝ Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը: 

Արցախյան հարցի համապարփակ կարգավորմանն անդրադարձել են Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը և պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Բաբայանը նշել է, որ պետք է պահել և պահպանել Արցախը բոլոր տեսակի միջոցներով: Իսկ Բեգլարյանը կրկնել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել։

Իրանը շարունակում է կոշտ արձագանքել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներին և կրոնական սրբությունների անարգմանը: Հավատացյալների սատարող հայտարարություններ են հրապարակել Իրանի «Զիա օս սալեհին» միությունը, հոգևորականները, «Ուսանողների իսլամական միության» գրասենյակը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Սաուդյան Արաբիայում և Իրանում դեսպանատների վերաբացման մասին:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանը տարածաշրջանային այց էր կատարել՝ սկզբում մեկնելով Եգիպտոս և Հորդանան, ապա՝ Թուրքիա: Նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջնորդները հաստատել են երկու երկրների միջև «համագործակցության նոր դարաշրջան» բացելու իրենց վճռականության մասին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ այցելել էր Իրան և Ադրբեջան: Թեհրանում իր պաշտոնակից Աբդոլլահիանի և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը դատապարտում են միակողմանի անօրինական պատժամիջոցների պրակտիկան: Այնուհետև Լավրովը Թեհրանից ժամանել է Բաքու: Բաքվում Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ «Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:

Սիրիայի Ռաքքա նահանգում ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը կառավարական ուժերի ծառայողներ են:

Եվրամիության խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տրամադրել, երբ սահմանված պահանջները կատարվեն։

Անկարայում հանդիպել են նաև Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Լապիդը հայտնել է, որ վերջին տարում Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել: