Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում է

685

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  փետրվարի 5-ին մեկնել է Ադրբեջան։ Փետրվարի 6-ին նա Բաքվում մասնակցել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստին։

Բաքու այցի ընթացքում Չավուշօղլուն նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ։

Թյուրքական խորհրդի արտահերթ նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Նիստն անցկացվել է մամուլի համար դռնփակ պայմաններում։