Պատասխան Թուրքիայի՞ն. ռուս-սիրիական զորավարժություններ

201

Ռուս և սիրիացի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց 100-ից ավելի զինծառայող է մասնակցել։ Դամասկոսում մանրամասներ չեն հայտնել ու չեն խոսել, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները, միայն նշել են, որ իրենց խնդիրն է պատրաստել սիրիացի զինվորականներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ, որոնց համարում է ահաբեկչական,  ռազմական գործողություն իրականացնել:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ ռուս-սիրիական վերոնշյալ զորավարժությունները կապում են Սիրիայի հյուսիս թուրքական հնարավոր նոր ներխուժման հետ: