Կայացել է Իրաքի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

150

Իրաքի վարչապետի լիազորություններն իրականացնող Մուստաֆա Կազեմին հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հետ համաձայնության են եկել հանդարտեցնել տարածաշրջանը:

Այս մասին Կազեմին հայտնել է Իրանի նախագահի հետ  համատեղ մամուլի ասուլիսում՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում:

Իրաքի վարչապետը նաև ավելացրել է, որ համաձայնություն է կայացվել հաղթահարել տարածաշրջանում պարենի անվտանգությանն առնչվող մարտահրավերները, ինչպես նաև ամրապնդել Իրաքի և Իրանի միջև երկկողմ համագործակցությունը:

«Իրաքի հետ հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն, այլ խոր բնույթ ունեն, որը բխում է մշակույթից և հավատամքից»,- իր հերթին նշել  Էբրահիմ Ռայիսին համատեղ մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ «տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու կամք կա»:

Նշենք, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո կիրակի ժամանել էր Թեհրան: Կազեմին այցի շրջանակներում հանդիպել էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ «Կազեմիի այցի նպատակը Ռիադի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումն է»: