Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանն Ադրբեջանին

781

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:

Արտակ Բեգլարյանը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»։

2020-ի ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին: