ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են Ալ-Կաիդայի «ավագ առաջնորդին»

104

Երկուշաբթի ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգին՝ թիրախավորելով «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության «ավագ առաջնորդին»:

Հարձակումների թիրախ է դարձել Աբու Համզա Ալ-Յամանին, ով «Ալ-Կաիդայի» համակիր Հուրաս ալ-Դինի (թարգմ. «Կրոնի պահապաններ») «ավագ առաջնորդն» էր: Նա թիրախավորվել է այն ժամանակ, երբ մենակ ճանապարհորդում էր մոտոցիկլետով, ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հայտարարության (CENTCOM) մեջ:

Ըստ CENTCOM-ի հայտարարության՝ «այդ հրամանատարի սպանությունը կխաթարի «Ալ-Կաիդայի» ՝ հարձակումներ իրականացնելու կարողությունը»:

Հաղորդվում է, որ նախնական հետաքննության համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: