Դոհայում վերսկսվել է Իրանի միջուկային բանակցությունների նոր փուլը

109

Կատարի մայրաքաղաք Դոհայում վերսկսվել է Իրանի միջուկային պատժամիջոցների վերաբերյալ բանակցությունների նոր փուլը: Առաջին հանդիպումը կայացել է Եվրամիության անունից հանդես եկող Էնրիկե Մորայի և Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի միջև։

Ինչպես փոխանցում է իրանական «Nournews» լրատվամիջոցը՝ կողմերի քննարկման հիմնական թեման եղել է տեխնիկական հարցերի լուծումը։ Նշվել է, որ բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո դեռևս հնարավոր չէ որոշել բանակցությունների ժամանակացույցի հեռանկարը։

«Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հատելու իր կարմիր գծերը։ Եթե Միացյալ Նահանգները լուրջ մտադրություն ցուցաբերի, ապա այս փուլում համաձայնությունը հասանելի կդառնա»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը՝ չնշելով բանակցության օրակարգային հարցերը: