Թուրքիան հրթիռակոծել է Հալեպը. SANA

125

Երեկ Թուրքիայի զինված ուժերը հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիսային գյուղերի բնակելի թաղամասերին։

SANA-ն, վկայակոչելով տեղական աղբյուրները, հաղորդել է, որ «թուրքական օկուպացիոն ուժերը հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել Թալ Կարահ գյուղի արվարձաններին և Ազազ շրջանի Դեյր Ջամալ և Հալեպի հյուսիսում գտնվող Թալ Ռիֆաաթ քաղաքի բնակելի թաղամասերիn»:

Աղբյուրների տեղեկություններով՝ պատճառվել է միայն նյութական վնաս: