Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները

156

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Տեղեկությունը փոխանցում է IRNA լրատվամիջոցը:

Աբդոլլահիանը վերահաստատել է, որ Իրանը դեմ է պատերազմին և ընդգծում է քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ Իրանի ու Ուկրաինայի հարաբերությունները միշտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա են հիմնված եղել և Իրանը պատրաստ է մասնակցել Սև ծովում հացահատիկի միջանցք ստեղծելու համաձայնությանը:

Իրանի արտգործնախարարն ուկրաինացի իր գործընկերոջն հրավիրել է Իրան:

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի դիրքորշման համար և նշել, որ Կիևը պատրաստ է ընդունել ցանկացած օգնություն և քաղաքական աջակցություն, որը կնպաստի ճգնաժամին վերջ դնելուն:

Կուլեբան Աբդոլլահիանին հրավիրել է Ուկրաինա: